Արևաշատ գյուղում այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ

Արևաշատ գյուղում այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ

Հունիսի 25-ին` ժամը 19։13-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արևաշատ գյուղում՝ ֆուտբոլի դաշտի մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Արաքս» թռչնաֆաբրիկայի տարածքում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում