Կարճաղբյուրը բարեկարգ ճանապարհներ կունենա
Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարվա ընթացքում կասֆալտապատվեն թիվ 3 և 15 փողոցների հատվածներ՝ մոտ 1 կիլոմետր ընդհանուր երկարությամբ: Այս մասին հայտնում են Գեղարքունիքի մարզպետարանից։
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 48 միլիոն դրամ, որի 60 տոկոսը կամ 28 միլիոն 800 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը կամ 19 միլիոն 200 հազարը՝ Կարճաղբյուրի համայնքապետարանը:
Ծրագրի իրականացմամբ ամբողջանում է գյուղի կենտրոնական ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը, որն ընթացել է նախորդ տարիների ընթացքում, մի քանի փուլերով: 870 գծամետր ասֆալտապատում կարվի կենտրոնական փողոցում, որով եւ կավարտվի այս ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը: Եվս 180 գծամետր երկարությամբ կասֆալտապատվի գյուղի գերեզմանոց տանող ճանապարհը:
Կարծիքներ