«Վերելք» ներկայացման ողջ հասութը կփոխանցվի Հայաստան» համահայկական հիմնադրամին. ԿԳՄՍՆ
Վերելք» ներկայացման ողջ հասութը կփոխանցվի Հայաստան» համահայկական հիմնադրամին
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը հոկտեմբերի 24-ին՝ ժամը 18։00-ին կներկայացնի Հայոց ցեղասպանությանը նվիրված՝ Վ. Պետրոսյանի «Վերելք» ներկայացումը:
-Գլխավոր դերում՝ Վարդան Պետրոսյան, բեմադրող ռեժիսոր՝ Անի Համել։ Այն ուժի, ամրության ու լինելիության մի հզոր կոչ է, որը միասնական է պահում թիկունքը։ «Վերելքով» կարող է մաքրվել մարդկային հոգին և միտքը։
-Ներկայացումը հանդիսատեսի դատին է հանձնվել հոկտեմբերի 23-ին, Գյումրու դրամատիկական թատրոնում:
Հոկտեմբերի 26-ին և 27-ին, ժամը 19։00-ին այն կներկայացվի նաև Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում։
Ներկայացումների ողջ հասույթը կփոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին։
Կարծիքներ