«Յուվենտուս»-ը և «Ատալանտա»-ն գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում են

«Յուվենտուս»-ը և «Ատալանտա»-ն գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում են

Իտալիայի ֆուտբոլի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում միմյանց դեմ մրցեցին «Ատալանտա»-ն և «Լացիոն», «Յուվենտուս»-ը և ՍՊԱԼ-ը:

Գոլառատ խաղում «Ատալանտան»-ին հաջողվեց գերազանցել «Լացիո»-ն` 3:2 հաշվով: Մայրաքաղաքային թիմի` «Լացիո»-ի կազմում աչքի ընկան Մուրիկին և Աչերբին, իսկ «Ատալանտա»-ից` Ջիմսիտին, Մալիոնսկին, Միրանչուկը: «Ատալանտա»-ն գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում է:

Քառորդ եզրափակչի մյուս խաղում «Յուվենտուս»-ն սեփական հարկի տակ ընդունեց ՍՊԱԼ-ին և առավելության հասավ խոշոր` 4:0 հաշվով: «Ծեր Սինյորա»-ի կազմում աչքի ընկան` Ալվարո Մորատան, Ջանլուկա Ֆրաբոտան, Դեյան Կուլուշեւսկին և Ֆեդերիկո Կիեզան: «Յուվենտուս»-ը ևս գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում