«Բարսելոնա»-ն և «Սևիլիա»-ն Իսպանիա գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում են

«Բարսելոնա»-ն և «Սևիլիա»-ն Իսպանիա գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում են

 Իսպանիայի ֆուտբոլի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Բարսելոնա»-ն հյուրընկալվել էր «Ռայո Վալիեկանո»-ին:

Տան տերերի առաջին խփած գնդակին «Բարսելոնա»-ն պատասխանեց Մեսիի և դե Յոնգի համապատասխանաբար 69-րդ և 80-րդ րոպեներին խփված գնդակներով: «Բարսելոնա»-ն դուրս եկավ Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ:

Օրվա մյուս խաղում «Սևիլիա»-ն սեփական հարկի տակ ընդունելով «Վալենսիա»-ին առավելության հասավ 3:0 հաշվով: «Սևիլիա»-ի կազմում աչքի ընկան Իվան Ռակիտիչը և Լյուկ Դե Յոնգը (դուբլ): «Սևիլիա»-ն ևս գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում