Ստեփանավանի քաղաքապետարան ներխուժած անձը հայտնի շառ անող է, նախկինում 4 անգամ դատապարտվել է. ԶԼՄ
Ավելի վաղ համացանցում լուր տարածվեց, որ Արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում։ Մի քանի լրատվամիջոցներ կեղծ լուրեր տարածեցին, թե իբրև քաղաքապետ Գրիգորյանը դանակահարել ու ծեծի է ենթարկել իր մոտ խնդրով գնացած քաղաքացի Գագիկ Կարապետյանին։
MediaNews-ի տեղեկություններով սա իրականության հետ աղերս չունեցող ակնհայտ կեղծիք է։
Ի դեպ, Գագիկ Կարապետյանը նախկինում դատապարտվել է 4 անգամ, այդ բնակարանային գողություն կատարելու ու ծանր վիրավորանք հասցնելու համար, ներկայում էլ նրա մասով Վճռաբեկ դատարանում կա բողոքարկված մաս։ Գագիկ Կարապետյանը նախկինում նույնպես աչքի է ընկել զրպարտություններով՝ բանկային համակարգի աշխատակիցների և ոստիկանության ծառայողների նկատմամբ։ Ժողովրդի լեզվով ասած Գագիկ Կարապետյանը հայտնի շառ անող է։
Հետաքրքիր է նաև Գագիկ Կարապետյանի մոր կերպարը, ով ներկայումս գտնվում է հետախուզման մեջ պատժից խուսափելու համար, նա աչքի է ընկել իր բանսարկությամբ և հետախուզվում է ոստիկանության ծառայողներին դիմադրություն ցույց տալու համար։ Ի դեպ, Գագիկ Կարապետյանի մայրը՝ Սուսաննա Բարոյանը այժմ բնավում է Թուրքիայում։
Կարծիքներ