«Արցախյան կամուրջներ». Թումանյանի թանգարանում կբացվի Զոհրաբ Ըռքոյանի լուսանկարների ցուցահանդեսը
Քաշաթաղի շրջվարչակազմի «ՄԵՐԱՆ» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր, լրագրող, լուսանկարիչ, արցախյան ազատամարտիկ Զոհրաբ Ըռքոյանի լուսանկարները, որոնցում արտացոլված է հայկական Քաշաթաղի հուշարձանային ժառանգությունը, կներկայացվեն «Արցախյան կամուրջներ» ցուցահանդեսում:
Ցուցահանդեսը կբացվի մայիսի 18-ին: Այն կգործի մինչև մայիսի 28-ը:
Ցուցահանդեսին Զոհրաբ Ըռքոյանը հանդես կգա նաև «Քաշաթաղը լուսանկարներում» բանախոսությամբ:
Արցախի Քաշաթաղի շրջանն ընդգրկում է Հագարի գետի ավազանը և Որոտանի, Ողջիի և Ծավի ստորին հոսանքների ավազանները, իր մեջ է առել Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Աղահեճք-Քաշաթաղ, Կովսական, Քաշունիք, Հաբանդ և այլն, ինչպես նաև՝ Արցախ աշխարհի Բերդաձոր և Վայկունիք գավառները։
Արևմուտքում սահմանակից է ՀՀ Սյունիքի մարզին, հյուսիսում և արևելքում՝ Քարվաճառի, Մարտակերտի, Շուշիի, Հադրութի շրջաններին, հարավում՝ Իրանին:
Շրջկենտրոնը կենտրոնական դիրք գրավող Բերձոր քաղաքն է, որով անցնում է Երևան-Ստեփանակերտ մայրուղին։
Շրջանի մակերեսը 3377 կմ² է:
Կարծիքներ