Բոլդուինի մասնակցությամբ ֆիլմի նկարահանող խումբը դժգոհ էր աշխատանքային պայմաններից

Բոլդուինի մասնակցությամբ ֆիլմի նկարահանող խումբը դժգոհ էր աշխատանքային պայմաններից

Ալեք Բոլդուինի մասնակցությամբ ֆիլմի նկարահանող խումբը նկարահանման միջադեպի օրը դժգոհություն է հայտնել տեղում աշխատանքային պայմաններից։ Այդ մասին ուրբաթ օրը հայտնել է The Los Angeles Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Նկարահանող խմբի դժգոհությունը առաջացել է մշտական ​​ծանրաբեռնվածությունից, նյութատեխնիկական խնդիրներից, ինչպես նաև աշխատավարձերի վճարման ուշացումներից: Բացի այդ, խմբի մի քանի անդամներ բողոքել են անվտանգության պահանջների անտեսման համար այն բանից հետո, երբ նկարահանումներում օգտագործված ատրճանակը վերջին երկու օրվա ընթացքում առնվազն երկու անգամ խափանվել է:

Ինչպես նշում է թերթը, հինգշաբթի օրը մի քանի օպերատորներ և նրանց օգնականները` նկարահանումների միջադեպից մի քանի ժամ առաջ, հեռացան նկարահանման հրապարակից` ֆիլմի պրոդյուսերների հետ ունեցած տարաձայնությունների պատճառով: Աշխատանքային պայմանների բարելավման կողմնակիցների թվում էր մահացած օպերատոր Գալինա Հաթչինսը:

 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում