Պարզվում են 42-ամյա տղամարդու առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու հանգամանքները

Պարզվում են 42-ամյա տղամարդու առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեի կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ Երևան քաղաքի բնակչի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու հանգամանքները պարզելու ուղղությամբ:

ՔԿ-ից հայտնում են, որ ըստ նախնական տվյալների՝ 2022թ. փետրվարի 9-ին՝ ժամը 00:30-ին, բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ «Կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել տղամարդ:

Կատարված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է դեպքի վայրը, ինչպես նաև` հիվանդանոց տեղափոխված անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի՝ 42-ամյա բնակիչ է:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ: 42-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող:

Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական և դատավարական անհետաձգելի այլ  գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, առգրավումներ, ինչպես նաև տուժողի մարմնական վնասվածքի բնույթը, ծանրության աստիճանը, առաջացման մեխանիզմը և մի շարք այլ հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու, ինչպես նաև՝ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:

Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում