Ծիծեռնակաբերդի խճուղում «Mercedes»-ը բախվել է բետոնե պատնեշին ու կողաշրջվել. կան վիրավորներ
Սեպտեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 23:00-ի սահմաններում Mercedes GԼE մակնիշի 64 II 001 համարանիշի ավտոմեքենան Ծիծեռնակաբերդի խճուղուց դեպի Լենինգրադյան փողոց ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե պատնեշին, մոտ 4 մետր կոտրել, ապա առաջ ընթանալով՝ բախվել ծառին, կողաշրջվել և հայտնվել ճանապարհի մեջտեղում:
Վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն և Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Կարծիքներ