Մյանմայում, հարձակումների հետևանքով, գրեթե 50 զինծառայող և ոստիկան է զոհվել
Շուրջ 50 զինծառայող և ոստիկան սպանվել են հանգստյան օրերին Մյանմայում քաղաքացիական դիմադրության ուժերի երկու հարձակումների արդյունքում: Այս մասին հայտնել է ТАСС-ը՝ հղում անելով The Irrawaddy-ին:
Ըստ աղբյուրի՝ երկու ասոցիացիաների մոտ 200 ներկայացուցիչներ հարձակվել են Չին նահանգի գյուղերից մեկի ռազմական կետի վրա, սակայն ավելի ուշ նահանջել են: Նրանց հաջողվել է գրավել կետը շաբաթ երեկոյան: Փոխհրաձգության ընթացքում զոհվել է 12 զինվոր, վիրավորվել է 8 քաղաքացիական անձ: Հրազեն և զինամթերք առգրավելուց հետո հարձակվողներն այրել են մարտական դիրքը:
Մագուեյի շրջանում ոստիկանական դիրքի վրա հարձակման ժամանակ զոհվել է հինգ իրավապահ, վիրավորվել է դիմադրության երեք մարտիկ: Եվս 30 ոստիկաններ, որոնք ուղարկվել էին դեպքի վայր, զոհվել են դարանակալման ժամանակ:
Կարծիքներ