Հրազդանում կնորոգվեն վերելակները
2020 թվականի սուբվենցիաների տրամադրման նպատակով կառավարությունում ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի նիստում Կոտայքի մարզից քննարկմանը ներկայացված և արդեն հավանության արժանացած ծրագրով Հրազդան քաղաքում նախատեսված է բազմաբնակարան շենքերի վերելակների նորոգում: Այս մասին հայտնում են Կոտայքի մարզպետարանից:
Քաղաքի վերելակների կեսից ավելին արդեն սպառել են իրենց ռեսուրսները, որոշներն էլ կորցրել են անվտանգությունն ապահովող մասերը, այդ իսկ պատճառով այս ծրագրի որակյալ և ժամանակին իրականացումը առաջնահերթ լուծում պահանջող խնդիր է:
Վերելակների ֆոնդի թարմացման և նորոգման ծրագրի արժեքն է 96.424.300 ՀՀ դրամ, որից 50 %-ը պետության ֆինանսավորումն է, մնացած մասը՝ համայնքի ներդրումը:
Սուբվենցիոն լայնածավալ ծրագրերի արդյունքում արվելու է հնարավորը, որ հերթով լուծվեն քաղաքի համար կենսական կարևորություն ունեցող խնդիրները:
Կարծիքներ