Հանրակրթական բոլոր դպրոցներին հեծանիվներ կտրամադրվեն

Հանրակրթական բոլոր դպրոցներին հեծանիվներ կտրամադրվեն

Այս տարի առաջին անգամ «ՀՀ վարչապետի գավաթ»-ի շրջանակներում դպրոցականների մրցաշար կանցկացվի նաև հեծանվավազքից։

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ գերատեսչության ենթակայությամբ գործող ավագ դպրոցների, Երևանի հանրակրթական, նախադպրոցական և արտադպրոցական ուսումնական հաստատությունների ղեկավարների մասնակցությամբ օգոստոսյան խորհրդակցությանը։

«Մենք նախատեսում ենք դպրոցներին տրամադրել հեծանիվներ։ Այս պահին մատակարարման գործընթացի մեջ ենք և հուսով ենք, որ ժամանակին կհասնի, որովհետև շատ մեծ խմբաքանակ ենք ձեռք բերում, որ բոլոր դպրոցներին տրամադրենք»,-տեղեկացրեց նախարարը՝ ընդգծելով, որ երեխաների շրջանում սպորտի խրախուսումը գերատեսչության կարևոր ուղղություններից է։

Անդրեասյանի խոսքով՝ նոր կառուցվող կամ վերանորոգվող դպրոցներին տրամադրվող գույքի ցանկում,  որպես պարտադիր բաղադրիչ, ներառվել են նաև թենիսի սեղանները, որոնք, նրա համոզմամբ, լավ հնարավորություն են մարզվելու  նույնիսկ փոքր տարածքների առկայության դեպքում։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում