Կարբի գյուղի տներից մեկում տեղի է ունեցել գազի արտահոսք

Կարբի գյուղի տներից մեկում տեղի է ունեցել գազի  արտահոսք

Հուլիսի 26-ին` ժամը 10։22-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կարբի գյուղի 2-րդ փողոցի տներից մեկում 20 կիլոգրամանոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում