Starmus փառատոնի խորհուրդը դատապարտել է Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած հարձակումը

Starmus փառատոնի խորհուրդը դատապարտել է Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած հարձակումը

Գիտության և երաժշտության Starmus միջազգային փառատոնի խորհուրդը դատապարտել է Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ իրականացված ռազմական գործողությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ,հայտարարությունը ստորագրել են խորհրդի անդամներ Գարիկ Իսրաելյանը, Բրայան Մեյը, Դեյվիդ Այքերը, Ռիչարդ Դոուքինսը, Էմմանուել Շարպենտիեն, Ջիլ Տարտերը, Փիթեր Գաբրիելը, Թոնի Ֆադելը և Ռոբերտ Վիլիամսը։

«Այս դաժան գործողությունը, որի արդյունքում բազմաթիվ անմեղ կյանքեր են կորսվել, անհարկի է, անհիմն և դեմ քաղաքակրթական դրսևորումներին։

Starmus-ի վեցերորդ փառատոնը բոլորովին վերջերս հաջողությամբ պսակվեց Երևանում և Երևանից դուրս՝ Հայաստանի տարածքում, և մենք մեր համերաշխությունն ենք հայտնում մեր լավ ու բարի հայ ընկերներին։ 

Գիտելիքի փոխանակումը, գիտության առաջընթացը, երաժշտության միջոցով մարդասիրության փառաբանումը և մյուս դրական գործողությունները պետք է մեզ առաջնորդեն դեպի ավելի լավ աշխարհ»,- ասվում  հայտարարության մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում