Անձնագրային մի շարք բաժիններ այսօր աշխատում են

Անձնագրային մի շարք բաժիններ այսօր աշխատում են

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության անձնագրային մի շարք բաժիններ այսօր աշխատում են: 

Ինչպես տեղեկանում ենք ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածած հաղորդագրությունից, այսօր աշխատում են Երևանում՝ Շենգավիթի, Արաբկիրի, Նոր Նորքի, Ավանի, Քանաքեռ-Զեյթունի, Մալաթիայի, Էրեբունու, Կենտրոն 1, Աջափնյակի, Դավիթաշենի, Նուբարաշենի, Կոտայքի մարզում՝ Աբովյանի, Եղվարդի, Արմավիրի մարզում՝ Վաղարշապատի, Արմավիրի, Արարատի մարզում՝ Արտաշատի, Մասիսի, Արագածոտնի մարզում՝ Աշտարակի բաժինները։

«Երևանում և մոտակա անձնագրային բաժիններում ծառայությունները կմատուցվեն կենդանի հերթի ձևաչափով։

Նույն ձևաչափով ծառայություններ կմատուցվեն նաև օգոստոսի 24-ին»,-նշված է ծառայության տարածած հաղորդագրությունում։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում