Ռուսաստանի վոլեյբոլի տղամարդկանց և կանանց հավաքականները չեն մասնակցի ՕԽ-ի ընտրական փուլի մրցաշարերին
Ռուսաստանի վոլեյբոլի տղամարդկանց և կանանց հավաքականները չեն ընդգրկվել Փարիզում կայանալիք 2024 թվականի Օլիմպիական խաղերի ընտրական մրցաշարի մասնակիցների ցուցակում, հայտնում է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) պաշտոնական կայքը։
Տղամարդկանց և կանանց որակավորման փուլի 24 մասնակիցների ցուցակը կազմել է Վոլեյբոլի միջազգային ֆեդերացիան (FIVB)՝ հիմնվելով համաշխարհային ընթացիկ վարկանիշի վրա։
Ռուսաստանի հավաքականները չեն ընդգրկվել այս ցուցակում միջազգային մրցաշարերից զրկվելու պատճառով։
Ընտրական մրցաշարերին չեն մասնակցի նաև Ֆրանսիայի տղամարդկանց և կանանց հավաքականները, որոնք ավտոմատ կերպով իրավունք են ստացել հանդես գալ Փարիզի Օլիմպիական խաղերում որպես տանտեր։
Կանանց ընտրական մրցաշարը նախատեսված է 2023 թվականի սեպտեմբերի 16-24-ը, իսկ տղամարդկանց ընտրական փուլը՝ 2023 թվականի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 8-ը։
Կարծիքներ