Երևանում ինքնասպանության փորձ է կանխվել

Երևանում ինքնասպանության փորձ է կանխվել

ՀՀ ԱԻՆ-ից հայտնել են, որ նոյեմբերի 27-ին, ժամը 18:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Երևանի Հաղթանակ կամրջից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

ԱԻՆ հոգեբանի, փրկարարների և ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով կանխվել է Ռ․ Պ․-ի (ծնված 1996 թ․) ինքնասպանության փորձը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում