Մարոկկո ժամանող 6-11 տարեկան բոլոր երեխաները պետք է բացասական PCR թեստ ունենան
6-ից 11 տարեկան բոլոր երեխաները, ովքեր մուտք են գործում Մարոկկո, պետք է բացասական PCR թեստ ունենան՝ անկախ նրանից, թե որ երկրից են նրանք մեկնել կամ թռչել: Այս մասին ասվում է թագավորության առողջապահության և սոցիալական հարցերի նախարարության կոմյունիկեի մեջ , որը հրապարակվել է շաբաթ օրը։
A խմբին պատկանող երկրներից (որտեղ համաճարակային իրավիճակի բարելավում է գրանցվել) 12 տարեկանից բարձր ուղևորները պետք է տրամադրեն կորոնավիրուսի դեմ ամբողջական պատվաստման վկայական։ Ինչ վերաբերում է B խմբին պատկանող երկրներից 12 տարեկանից բարձր ուղևորներին (որտեղ համաճարակաբանական իրավիճակը վատթարանում է), նրանք պետք է ներկայացնեն ամբողջական պատվաստման վկայական և PCR թեստի բացասական արդյունք, որը արվել է թագավորություն մուտք գործելուց ոչ շուտ, քան 48 ժամ առաջ։
Միևնույն ժամանակ, մինչև 6 տարեկան երեխաները ազատված են Մարոկկոյի տարածք մուտք գործելու ցանկացած պայմաններից, ասվում է կոմյունիկեի մեջ։
Կարծիքներ