Մեկնարկել է գարնանացան մշակաբույսերի արտադրության խթանման պետական ծրագիրը
Ֆերմերները կարող են էլիտար և առաջին վերարտադրության հավաստագրված սերմեր ձեռք բերել շուկայականից ցածր գնով։ Այս մասին տեղեկանում են ՀՀ կառավարության Ֆեյսբուքի էջից:
Մեկնարկել է գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի արտադրության խթանման պետական ծրագիրը։
Սերմերի վաճառքը կտևի մինչև հունիսի 10, մատակարարների ցանկը հրապարակված է Էկոնոմիկայի նախարարության կայքում՝ https://bit.ly/3reyekJ:
Մանրամասները՝ տեսանյութում:
Կարծիքներ