Այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ

Այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ

Հոկտեմբերի 2-ին, ժամը 18։21-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դդմաշեն գյուղին հարակից սարերում այրվում է խոտածածկույթ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:16-ին, մարվել՝ 20:30-ին: Այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է գյուղի 60 բնակիչ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում