Լևոն Սարդարյանը կնշանակվի Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ
Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունը նոր պետ կունենա։ Այս պաշտոնը կզբաղեցնի Հանրային հեռուստաընկերության քաղաքական մեկնաբան, հարցազրուցավար Լևոն Սարդարյանը։ Նա FreeNews-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ հավելելով, որ նշանակման հրամանն արդեն ստորագրվել է։
Ավելի վաղ Սարդարյանը ֆեյսբուքյան գրառմամբ իրազեկել էր, որ ազատվել է Հանրային հեռուստաընկերությունում զբաղեցրած պաշտոնից:
«Կաշխատեմ ձեզ ու մնացած բոլորին օգտակար լինել արդեն այլ կարգավիճակով»,- գրել էր Սարդարյանը:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության նախկին պետ Հովսեփ Կուբատյանը հունվարի 31-ին ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Կուբատյանն այդպաշտոնում նշանակվել էր 2018 թվականի նոյեմբերին:
Կարծիքներ