Նախագահը ստորագրել է Ռոմանոս Պետրոսյանին շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը

Նախագահը ստորագրել է Ռոմանոս Պետրոսյանին շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը

ՀՀ նախագահը ստորագրել է Ռոմանոս Պետրոսյանին շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը։ Այդ մասին հայտնում է նախագահի լրատվական ծառայությունը։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի, Ռոմանոս Պետրոսյանին ազատել շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից»,- ասված է հրամանագրում:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ, «Հայկական ժամանակի» տեղեկություններով, Ռոմանոս Պետրոսյանը նշանակվելու է Պետական վերահսկողական ծառայության պետ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում