ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ
ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ԱԺ-ում հանդիպում ունեցա ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Քննարկեցինք հայ-ռուսական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր, միջխորհրդարանական հարթակում հետագա համագործակցությունը, ՀՀ ներքաղաքական զարգացումները և ընդգծեցինք ՀՀ-ՌԴ միջև հարաբերությունների բարձր մակարդակը:
Հանդիպումն անցավ երկկողմ վստահության և անկեղծության մթնոլորտում»:
Կարծիքներ