Կազանի օդանավակայանում կրկին ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել

Կազանի օդանավակայանում կրկին ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել

Մոսկվայի ժամանակով ժամը 15:05-ից Կազանի օդանավակայանում օդանավերի ժամանման և մեկնման ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  այս մասին «Տելեգրամ»-իր ալիքում հայտնել է «Ռոսավիացիա»-ի մամուլի քարտուղար Արտյոմ Կորենյակոն։

«Մոսկվայի ժամանակով ժամը 15:05-ից Կազանի օդանավակայանում օդանավերի ժամանման և մեկնման ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել»,- հայտնել է նա:

Ռուսաստանի երեք քաղաքների՝ Կազանի, Նիժնեկամսկի և Ուլյանովսկի օդանավակայաններում հունվարի 11-ի առավոտյան մտցված ժամանակավոր սահմանափակումները չեղարկվել էին Մոսկվայի ժամանակով ժամը 08:30-ին: Սահմանափակումները մտցվել էին քաղաքացիական ինքնաթիռների անվտանգությունն ապահովելու համար։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում