Պարգևավճարները դիտարկել որպես ճոխություն՝ զրպարտություն է. Հակոբ Կարապետյան
Հասարակության զգալի շրջանում սկսվեց քննարկվել քաղաքապետարանի աշխատակիցների պարգևավճար ստանալու փաստը: Որոշները կարծեցին, որ ճիշտ որոշում է, քանի որ նրանք շատ լավ աշխատանք են կատարում և արժանի են պարգևավճարներ ստանալու, իսկ մյուս մասն էլ կարծում է, որ շատ սխալ ժամանակահատված է ընտրված պարգևավճարներ ստանալու համար: Համացանցում անգամ տեղ գտավ այն խոսակցությունը, թե քաղաքապետը թաքցրել է պարգևավճարներ բաժանելու մասին տեղեկատվությունը, քանի որ ինչպես նշել էին օգտատերերից մի քանիսը՝ դա սխալ քայլ էր՝ համաճարակով և սահմանին լարված իրավիճակով պայմանավորված:
ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի հետ, ով հերքեց պարգևավճարները գաղտնի բաժանելու մասին լուրը. «Դա կեղծիք է, իրականությունը այն է, որ որևէ բան չի թաքցվել: Դա ոչ միայն կեղծիք է, այլ նաև՝ զրպարտություն, որովհետև պարգևավճարների մասին որոշումները պարտադիր են հրապարակման, և դրանք հրապարակվում են օրենքով սահմանված ժամկետներում»,- նշեց մամուլի խոսնակը:
Մենք հետաքրքրվեցինք նաև, թե որքանով է ճիշտ համաճարակային և սահմանին տիրող լարվածության պայմաններում պարգևավճարների ստացումը, ինչին ի պատասխան՝ Հակոբ Կարապետյանն ասաց. «Նախ նշեմ, որ քաղաքապետը պարգևավճարներ տալու մասին որոշումը կայացրել է սահմանային լարվածությունից առաջ, ինչ վերաբերում է համավարակի պայմաններում պարգևավճարներ տալուն, նշեմ, որ Երևանի քաղաքապետարանի պարգևավճարային ֆոնդից 100.000.000 մլն դրամ տրամադրվել է բուժհիմնարկների աշխատակիցներին:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
Կարծիքներ