Գիտնականները փղերի թվաքանակը պարզում են տիեզերքից ստացված պատկերների օգնությամբ
Գիտնականներն արբանյակային պատկերներն օգտագործում են Աֆրիկայում բնակվող փղերի թվաքանակը հաշվելու համար:
Ինչպես հայտնում է BBC News-ը, տիեզերքից ստացված նկարների ուսումնասիրությունն օգնում է նկատել ծառաշատ վայրերում թափառող կենդանիներին:
Տվյալ լուսանկարները ստացվել են Երկրի ուսումնասիրությամբ զբաղվող արբանյակներից, որոնք գտնվում են Երկիր մոլորակի մակերևույթից 600 կմ հեռավորությամբ:
Այս եղանակով գիտնականներին հաջողվում է մեկ օրում ուսումնասիրել մոտ 5000 քառ. կմ բնակմիջավայր:
Բացի այդ, նշվում է, որ ժամանակատար աշխատանքն արվում է համակարգչային ալգորիթմի օգնությամբ, որը ծրագրավորված է տարբեր վայրերում փղերին գտնելու համար:
Կենդանիների պահպանությամբ զբաղվող մասնագետների խոսքով՝ այս եղանակը զգալիորեն հեշտացնում է վտանգված փղերի վերահսկողության գործընթացը հեռավոր բնակմիջավայրերում, որտեղ դժվար է թույլտվություն ստանալ օդային տարածքից ուսումնասիրություններ անելու համար:
Կարծիքներ