Ինտերը բաց թողեց հաղթանակը հանդիպման վերջին րոպեներին․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը
Ա Սերիայի 17-րդ տուրի շրջանակում «Մոնցան» սեփական հարկի տակ ընդունել էր Միլանի «Ինտերին»։
Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2-2 հաշվով։ Հանդիպման 10-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Դարմիանը, սակայն քիչ անց տանտերերը հավասարեցրեցին հաշիվը լուսատախտակին․ աչքի ընկավ Չիուրիան։
22-րդ րոպեին «Ինտերի» երկրորդ գնդակը խփեց Լաուտարո Մարտինեսը՝ օգտվելով «Մոնցայի» պաշտպանի սխալից։
«Ինտերը» շատ մոտ էր այս խաղում երեք միավոր վաստակելուն, սակայն «Մոնցան» 93-րդ րոպեին երկրորդ անգամ գրավում է Օնանայի դարպասը՝ մեկ միավոր վաստակելով այս խաղում։ Գոլով աչքի ընկավ Կալդիրոլան։
Հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հանդիպմանը մասնակցեց մեկնարկային րոպեներից։
Այս հանդիպումից հետո «Ինտերը» վաստակել է 34 միավոր և զբացեցնում է 4-րդ տեղը մրցաշարային աղյուսակում։ «Մոնցան» իր ակտիվում ունի 18 միավոր և 13-րդն է մրցաշարային աղյուսակում։
Կարծիքներ