Զելենսկին ժամանել է Բուչա
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այցելել է Բուչա, որտեղ ուկրաինացի խաղաղ բնակիչների նկատմամբ ռուսաստանյան կոտորածների ապացույցներ են հայտնաբերվել, հայտնում է Украинская правда-ն։
Լրագրողների տեղեկություններով՝ Զելենսկին զննել է ոչնչացված ռուսական տեխնիկայով ճանապարհը և զրուցել տեղի բնակիչների հետ։
Նախագահն ասել է, որ Ռուսաստանը ռազմական հանցագործություններ և ցեղասպանություն է իրականացրել Ուկրաինայում։
BBC-ի թղթակցի այն հարցին, թե դեռ հնարավո՞ր է համարում Ռուսաստանի հետ խաղաղության քննարկումը, նա պատասխանեց՝ այո․ «Այո, քանի որ Ուկրաինան պետք է խաղաղություն գտնի։ Մենք 21-րդ դարի Եվրոպայում ենք։ Մենք շարունակելու ենք մեր դիվանագիտական և ռազմական ջանքերը»։
Կարծիքներ