Ցխինվալ կժամանեն դիտորդներ Նիկարագուայից, Գերմանիայից, Թուրքիայից և Ֆինլանդիայից

Ցխինվալ կժամանեն դիտորդներ Նիկարագուայից, Գերմանիայից, Թուրքիայից և Ֆինլանդիայից

Ավստրիայի, Վենեսուելայի, Գերմանիայի, Լեռնային Ղարաբաղի, Նիկարագուայի, Թուրքիայի, Ֆինլանդիայի և այլ երկրների պատվիրակությունները կժամանեն Հարավային Օսիա՝ ապրիլի 10-ին կայանալիք նախագահական ընտրությունները դիտարկելու նպատակով։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։

Ավելի վաղ Հարավային Օսիան նախագահական ընտրությունների ժամանակ միջազգային դիտորդներ էր սպասում Ռուսաստանից, Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններից, Աբխազիայից և Մերձդնեստրից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում