ԱԱՏՄ-ն ստուգայցեր է իրականացրել Էրեբունի վարչական շրջանում

ԱԱՏՄ-ն ստուգայցեր է իրականացրել Էրեբունի վարչական շրջանում

Շաբաթօրյա ստուգայցը Երևանի Էրեբունի վարչական շրջանի սուպերմարկետներում էր։
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները կորոնավարակի կանխարգելման համար սահմանված նորմերի խախտումներ չեն արձանագրել:

Ստուգայցերը շարունակվում են։

Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի,  100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:

Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյաններ: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում