Տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ծրագրերի նախագծերը բերել վերջնական տեսքի

Տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ծրագրերի նախագծերը բերել վերջնական տեսքի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի երրորդ նիստը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ներկայացվել են տրանսպորտային ենթակառուցվածքների բարելավման, երկաթուղու զարգացման, Արենի և հարակից 9 գյուղերի ժառանգության վերականգնման ու զարգացման, տրանսպորտային լոգիստիկ կենտրոնի հիմնման վերաբերյալ ներդրումային նախագծեր:

Ծավալվել է մտքերի շահագրգիռ քննարկում, մասնավորապես, նախագծերի իրականացման հնարավորությունների, արդյունավետության, ներդրումային արժեքների գնահատման, ակնկալվող արդյունքների և այլ հարցերի շուրջ:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է տարբեր ոլորտներում ներդրումային կապիտալ ծրագրերի արդյունավետ իրականացումը, ինչը կնպաստի ենթակառուցվածքների բարելավմանը, համայնքների զարգացմանը, քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը և այլ խնդիրների լուծմանը:

Վարչապետը հանձնարարել է ընդհանուր առմամբ հավանության արժանացած նախագծերի շուրջ իրականացնել խորացված ուսումնասիրություններ և ծրագրերի նախագծերը բերել վերջնական տեսքի:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում