Վարչապետի աշխատակազմին մեղադրում են 70,000 դրամով 3 կոնյակ գնելու համար, որի շուկայական արժեքը 38-41 հազար դրամ է․ Տարոն Չախոյան

Վարչապետի աշխատակազմին մեղադրում են 70,000 դրամով 3 կոնյակ գնելու համար, որի շուկայական արժեքը 38-41 հազար դրամ է․ Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով Ժողովուրդ օրաթերթի այն հրապարակմանը, որտեղ վարչապետին աշխատակազմին մեղադրում են մեկ անձից 70,000 դրամով 3 կոնյակ գնելու համար։ Գրառման մեջ մասնավորապես ասվում է․

Ժողովուրդ օրաթերթը վարչապետի աշխատակազմին մեղադրում է 70,000 դրամով մեկ անձից 3 կոնյակ գնելու համար։
Սույն լրատվամիջոցի սեփականատիրոջ «վադալասկա»-յի գնման պրոցեսում ատկատի հավանականությունն ավելի մեծ է, քան 70,000 դրամով 3 կոնյակի ձեռքբերման հարցում։

Հավելեմ, որ խոսքը Նաիրի կոնյակի մասին է, որի շուկայական արժեքը մոտ 38-41 հազար դրամ է, բայց վարչապետի աշխատակազմն այն ձեռք է բերել շուկայականից անհամեմատ էժան՝ 23 հազար դրամով։

ՀԳ․ Թե բա ատկատ՝ թան էլ չէ, բրդած մածուն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում