Դուբայում Expo 2020 ցուցահանդեսին Դավթի արձանի սեռական օրգանները քողարկվել են՝ մուսուլմաններին չվիրավորելու համար (լուսանկարներ)

Դուբայում Expo 2020 ցուցահանդեսին Դավթի արձանի սեռական օրգանները քողարկվել են՝ մուսուլմաններին չվիրավորելու համար (լուսանկարներ)

Դուբայի Expo 2020 ցուցահանդեսին կազմակերպիչները ներկայացրել են Միքելանջելոյի հայտնի Դավիթի արձանի՝ աշխարհում ամենաճշգրիտ կրկնօրինակը՝  սակայն քողարկված սեռական օրգաններով, որպեսզի չվիրավորեն մահմեդականների զգացմունքները, գրում է բրիտանական Daily Mail-ը:

Հինգ մետրից ավելի բարձրությամբ գլուխգործոցի կրկնօրինակը հայտնվել է Դուբայ Էքսպո 2020 ցուցահանդեսի իտալական տաղավարում:

Կազմակերպիչները որոշել են արձանի ինտիմ հատվածները ծածկել հատուկ դիզայնով: Դա արվել է, որպեսզի չամաչեցնեն հավատացյալ մուսուլմաններին և ցուցահանդեսի՝ պահպանողական հայացքներով այցելուներին: Միաժամանակ, Իտալիայից ժամանած արվեստաբանները քննադատել են քանդակի այս տարբերակը:

Այս արձանը Միքելանջելոյի բնօրինակ ստեղծագործության ճշգրիտ կրկնօրինակն է:

Հիշեցնենք, որ Միքելանջելոն Դավթի արձանը ստեղծել է 1504 թվականին: Նախ, քանդակը ցուցադրվել է Ֆլորենցիայի Պիացա դելլա Սինորիա քաղաքում, ավելի ուշ`19-րդ դարի վերջում, որոշվեց այն տեղափոխել Տոսկանայի մարզի մայրաքաղաքի Գեղարվեստի ակադեմիա: Այս գլուխգործոցը ներկայում գտնվում է այնտեղ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում