Մեր արտահանման 40 տոկոսն է ՌԴ գնում. Քերոբյան
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից լրագրողները հետաքրքրվել են, թե արդյո՞ք մտավախություն չունեն, որ կարող են կորցնել ռուսական շուկան, հատկապես, որ Հայաստանից արտահանվող ապրանքների 80 տոկոսը հենց ՌԴ-ին է բաժին հասնում։
«Նախ շատ սխալ թվեր եք ասում։ Մեր արտահանման ընդամենը 40 տոկոսն է ՌԴ գնում։ Տնտեսվարողները աշխատում են, ամեն ինչ նորմալ է։ Որևէ խնդիր չկա։ Լարսի անցակետում հերթ չկա։ Հիշեցնեմ, որ անցած տարվա հունիսից հետո, իմ ու ՌԴ էկոնոմիկայի և տնտեսական զարգացման նախարարի հետ պայմանավորվածություններից հետո Լարսի անցակետում բազմաթիվ նոր ուղիներ են բացվել, պրոցեսները հեշտացվել են։ Խնդիրը միայն 2 օր է եղել»,- ասել է նա։
Կարծիքներ