Ռուսաստանը Կարմիր խաչին 2 մլն շվեյցարական ֆրանկ է հատկացրել Արցախում հումանիտար խնդիրների լուծման համար
Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների հումանիտար հետևանքները վերացնելու համար Ռուսաստանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի բյուջե կատարել է ներդրում,որը կազմում է 2 մլն շվեյցարական ֆրանկ։ Այս մասին որոշումը կայացրել է ՌԴ կառավարությունը։ Սա Ռուսաստան- ԿԽՄԿ համագործակցության առավել արդյունավետ ուղղություններից է։
«Մեր երկիրը մեծ ջանքեր է գործադրում քաղաքացիական բնակչությանը օգնելու, տարածաշրջանում ենթակառուցվածքների վերականգնման համար։ Մենք պատրաստ ենք Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ հետագա համագործակցությանը և ակնկալում ենք, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն կշարունակի արդյունավետ աշխատանքը իր լիազորությունների շրջանակներում գտնվող տարածքներում»,-ասվում է ՌԴ ԱԳՆ տարածած հայտարարության մեջ։
Կարծիքներ