Նվերներ և դրամական պարգևներ են հանձնվել բռնցքամարտի Եվրոպայի առաջնության կազմակերպչական աշխատանքներում ներգրավված անձանց
Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը շնորհակալագրեր, նվերներ և դրամական պարգևներ է հանձնել բռնցքամարտի Եվրոպայի առաջնության ժամանակ կազմակերպչական աշխատանքներում ներգրավված ֆեդերացիայի աշխատակիցներին։
Ֆեդերացիայի նախագահը ընդգծել է, որ բռնցքամարտի աշխարհը դեռ շարունակում է հիացմունքով խոսել Երևանում կայացած Եվրոպայի առաջնության մասին և դա նաև սրտացավ աշխատակիցների շնորհիվ է։
Հիշեցնենք՝ Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունն այս տարի անցկացվել է Երևանում, մայիսի 21-31-ը :
Կարծիքներ