Երբեք այսպես չեմ տառապել․ Իբրահիմովիչ
«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մանրամասներ է ներկայացրել իր վնասվածքից։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 40-ամյա շվեդ ֆուտբոլիստը ծնկի վիրահատությունից հետո 7-8 ամիս բաց կթողնի։ Այս մասին գրում է Armsport.am֊ը։
«Վերջին վեց ամիսների ընթացքում ես խաղում եմ առանց ձախ ծնկի առաջին խաչաձև կապանի: Ծունկս կես տարի այտուցված վիճակում էր։ Վերջին 6 ամիսների ընթացքում միայն տասը անգամ եմ կարողացել մարզվել թիմի հետ, այդ ընթացքում ավելի քան 20 ներարկում եմ արել։
Իմ ծնկից վեց ամիս շարունակ շաբաթը մեկ անգամ կուտակված հեղուկ էին քաշում։ Ամեն օր ցավազրկողներ էի խմում, որովհետև ցավի պատճառով քնել չէի կարողանում։ Երբեք խաղադաշտում ու դրա սահմաններից դուրս այսպես չեմ տառապել։ Ես անհնարինը հնարավոր դարձրի։
Իմ կարծիքով՝ ես միայն մեկ նպատակ ունեի՝ թիմակիցներիս ու մարզիչներիս Իտալիայի չեմպիոն դարձնելը, որովհետև նրանց խոսք էի տվել։
Այսօր ես նոր խաչաձև կապան ունեմ ու ևս մեկ տիտղոս»,- գրել է Իբրան սոցցանցերի իր էջերում։
Կարծիքներ