Ինչու՞ է որոշ մարդկանց առավելագույնը 7-8 ժամը բավարար լիարժեք քնի համար. հետազոտություն
Դուք մտահոգված չե՞ք քնի համար մնացած մի քանի ժամի կապակցությամբ: Վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ոչ բոլորին է 7-8 ժամ բավարար լիարժեք քնի համար, ինչպես սովորաբար խորհուրդ են տալիս մասնագետները, հայտնում է Fox News-ը:
Այդպես, օրինակ, ԱՄՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների առաջարկությունների համաձայն, 18-ից 60 տարեկան մեծահասակներին անհրաժեշտ է 7 կամ ավել ժամ քուն:
«Քնի պակասը կապված է բազմաթիվ քրոնիկ հիվանդությունների եւ վիճակների հետ, ինչպիսիք են 2-րդ տիպի շաքարախտը, սրտանոթային հիվանդությունները, ճարպակալումը եւ դեպրեսիան»,- նշվում է Կենտրոնների առաջարկությունների մեջ:
Այնուամենայնիվ, Կալիֆորնիայի Սան Ֆրանցիսկոյի համալսարանի նյարդագիտության դասախոսների կողմից քնի գենետիկայի վերաբերյալ նոր հետազոտությունը, որը հրապարակվել է Time ամսագրում, վերաբերում է յուրաքանչյուր մարդու «օրգանիզի ժամերի բարդ համակարգին»:
Ուսումնասիրության հեղինակները ամուսիններ են: Պրոֆեսորներ Լուի Պտաչեկը եի Յինգ Յու Ֆուն պիոներներ են քնի գենետիկայի ոլորտում: Մեկ տասնամյակ առաջ նրանք հազվագյուտ գենետիկական մուտացիա էին հայտնաբերել, որը կապված է բնական կարճ քնի հետ կամ այն մարդկանց, որոնց լիարժեք հանգստի համար անհրաժեշտ է քնել ընդամենը 4-ից 6 ժամ:
Անցյալ տարի նրանք եւ մեկ մուտավորված գեն էին հայտնաբերել, որի հետազոտության հիման վրա նրանք պատրաստվում են ապացուցել, որ կարճ քնի արդյունքում լիարժեք հանգիստը գենետիկական առանձնահատկություն է:
Հետազոտության մասնակիցների թվում էին մայր եւ դուստրը: Երկուսին էլ հանգստի համար երկար քուն անհրաժեշտ չէ: Հետազոտողները պարզել են, որ այն մարդիկ, ում համար կարճ քունը բավարար է, ավելի առույգ եւ լավատես են, ցավի ավելի բարձր շեմ ունեն եւ ավելի երկար են ապրում:
Իրենց աշխատանքում գիտնականները մեջբերում են նաեւ մի փոքր հետազոտություն, որի արդյունքում պարզվել է, որ տղամարդիկ, ովքեր ֆիզիկական վարժություններով են զբաղվում առավոտյան ժամը 8-ին, արյան շաքարի ավելի բարձր մակարդակ ունեին, քան տղամարդիկ, որոնք վարժվում են ժամը 4-ին, ինչը ենթադրում է, որ ֆիզիկական վարժությունն օրվա որոշակի ժամի կարող է քիչ թե շատ օգտակար լինել:
Կարծիքներ