Խոհանոցային մակարդակի խոսակցությունները օրակարգ չբերել. ԱԺ նախագահը հերքում է Արցախի գործընկերոջը չզանգելու մասին լուրը

Խոհանոցային մակարդակի խոսակցությունները օրակարգ չբերել. ԱԺ նախագահը հերքում է Արցախի գործընկերոջը չզանգելու մասին լուրը

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հերքել է արցախցի պատգամավոր Մետաքսե Հակոբյանի՝ ավելի վաղ հայտնած տեղեկատվությունն այն մասին, որ Արցախի շրջափակման 203 օրերի ընթացքում ինքը չի զանգահարել և չի խոսել Արցախի իր գործընկերոջ հետ:

«Ֆեյսբուք»-ի իր էջում ԱԺ նախագահը գրել է.

«ԼՂ պատգամավոր Մետաքսե Հակոբյան հայտարարել է, որ ես իբր շրջափակումից հետո ոչ մի անգամ ԼՂ ԱԺ նախագահի հետ չեմ կապնվել:

Տեղեկացնեմ, որ այս տեղեկությունը բացարձակ սուտ է: Շրջափակումից հետո ես ու ԼՂ ԱԺ նախագահ մեկ անգամ չէ, որ շփվել ենք, բազմիցս զրուցել ենք: Շրջափակումից հետո, նաև բազմաթիվ շփումներ են եղել ԼՂ նախագահ՝ Արայիկ Հարությունյանի հետ։ Նշեմ նաև, որ դեռևս փետրվարին ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին առաջարկել ենք միջխորհրդարանական հանձնաժողովի հեռավար նիստ անցկացնել: Արցախի ԱԺ նախագահը խնդրեց հետաձգել՝ պատճառաբանելով իր առողջական խնդիրը, և խոստացան զանգել, որ պայմանավորվենք նիստի անցկացման համար:

Այդպես էլ չզանգեցին:

Վերոնշյալ պատգամավորին առաջարկում եմ զերծ մնալ խոհանոցային մակարդակի խոսակցություններն օրակարգ բերելուց, հերքել իր կողմից տարածած սուտը և սեպ չխրել մեր հարաբերությունների մեջ»,-գրել է Սիմոնյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում