Քննարկվել են Կապսի ջրամբարի մրցութային գործընթացն ու Ջրաձոր գյուղի վերաբնակեցման հարցը

Քննարկվել են Կապսի ջրամբարի մրցութային գործընթացն ու Ջրաձոր գյուղի վերաբնակեցման հարցը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հեռավար մասնակցել է Վերականգնման վարկերի բանկի (KFW) Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով նորանշանակ տնօրեն Վերոնիկա Գարսիա Դել Արկոյի գլխավորությամբ հանդիպմանը։

Այս մասին տեղեկացնում է նախարարության «Ֆեյսբուքի»-ի էջը։

Նախարարը ողջունել և շնորհավորել է Վերոնիկա Գարսիա Դել Արկոյին պատասխանատու պաշտոնին նշանակվելու առիթով։

Հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Մասնավորապես ՝ Կապսի ջրամբարի մրցութային գործընթացը, ջրամբարի կառուցմամբ պայմանավորված Ջրաձոր գյուղի վերաբնակեցման գործընթացը, ինչպես նաև համայնքային ենթակառուցվածքների ծրագրում առկա խնդիրները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում