Պուշկովը Կասեմի ձերբակալությունն անվանել է հարձակում խոսքի ազատության վրա

«Sputnik Լիտվա»-ի գլխավոր խմբագիր Մարատ Կասեմի ձերբակալությունը փաստացի մասնագիտության արգելք է հայացքների ու համոզմունքների պատճառով և խոսքի ազատության հանդեպ ոտնձգություն, ինչը բնորոշ է Լիտվայի և Լատվիայի իշխանություններին:
Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոտսի»-ին, այս մասին ասել է սենատոր Ալեքսեյ Պուշկովը։
Մարատ Կասեմը Լատվիայի քաղաքացի է: Նա մի քանի տարի է՝ ապրում և աշխատում է Մոսկվայում՝ «Ռուսաստանն այսօր» միջազգային մեդիախմբում, որը ներառում է նաև «Sputnik Լիտվա»-ն:
Դեկտեմբերի 30-ին լրագրողը Լատվիա է մեկնել ընտանեկան պատճառներով։ «Sputnik Լիտվա»-ի փոխանցմամբ՝ նա կալանավորվել է, իսկ հունվարի 5-ին Ռիգայի դատարանը նրան կալանքի տակ է վերցրել: Նրան արդեն տեղափոխել են Ռիգայի կենտրոնական բանտ։
Հունվարի 6-ին Մոսկվայում Լատվիայի դեսպանատան մոտ ակցիա էր անցկացվելու՝ ի պաշտպանություն Ռիգայում ձերբակալված Մարատ Կասեմի:
Կարծիքներ