Կրեմլը խոստացել է համարժեք պատասխան տալ Կիևին հեռահար հրթիռների մատակարարմանը
Ռուսաստանի ղեկավարությունը բացասաբար է վերաբերվում Մեծ Բրիտանիայի կողմից Կիևին գործողության հեռահար շառավղով հրթիռներ մատակարարելու հնարավորությանը և պատրաստ է համարժեք արձագանքել դրանց: Նման հայտարարություն է արել Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Интерфакс» գործակալությունից:
CNN-ի աղբյուրները հաղորդել էին, որ Մեծ Բրիտանիան Ուկրաինային տրամադրել է մեծ հեռահարության և ցածր տեսանելիության Storm Shadow թևավոր հրթիռներ:
«Սա կպահանջի համարժեք պատասխան նաև մեր զինվորականների կողմից, որոնք ռազմական տեսանկյունից համապատասխան որոշումներ կկայացնեն դրա հիման վրա», - ասել է Պեսկովը։
Կարծիքներ