ՌԴ-ում համավարակի ընթացքում առաջին անգամ քովիդի պատճառով 800-ից ավելի մահ է արձանագրվել մեկ օրում
Ռուսաստանում կորոնավիրուսի պատճառով մահացու վախճանների թիվը մեկ օրում աճել Է 808-ով՝ մեկ օր առաջվա 799-ի դիմաց՝ մինչեւ 168 049: Օգոստոսի 12-ին այդ մասին լրագրողներին հայտնել են նոր վարակի դեմ պայքաի դաշնային օպերատիվ շտաբում:
Տվյալներց հետեւում Է, որ երկրում համավարակն սկսվելուց ի վեր առաջին անգամ Է արձանագրվել կորոնավիրուսի պատճաով 800-ից ավելի մահ մեկ օրում:
Հիվանդության պայմանական մահացությունը (վերջնականը կարելի կլինի որոշել սոսկ համաճարակի ավարտից հետո) մնացել Է 2,57 տոկոսի մակարդակում, հետեւում Է շտաբի տվյալներից: Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել Է 21 932-ով՝ մինչեւ 6 534 791:
Հարաբերական արտահայտությամբ հիվանդացածների թվի աճը կազմել Է 0,34 տոկոս: Ներկայումս Ռուսաստանում բուժումը շարունակում Է 537 770 մարդ:
Կորոնավիրուսով վարակվելուց հետո բուժվածների թիվը Ռուսաստանում մեկ օրում աճել Է 20 195-ով՝ մինչեւ 5 828 972:
Դուրս գրված հիվանդների բաժինը, շտաբի տվյալների համաձայն, մնացել Է վարակվածների ընդհանուր թվի 89,2 տոկոսի մակարդակում:
Մոսկվայում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել Է 2 294-ով՝ մեկ օր առաջվա 2 076-ի դիմաց: Ընդամենը քաղաքում համավարակի սզբից ի վեր հայտնաբերել են 1 535 359 վարակված:
Հարաբերական արտահայտությամբ աճը կազմել Է 0,15 տոկոս: Մեկ օրում քաղաքում արձանագրվել Է 56 մահացու դեպք, դա նվազագույնն Է հունիսի 5-ից ի վեր: Ընդամենը, շտաբի տվյալներով՝ մահացել Է 26 423 մարդ (հիվանդացածների 1,72 տոկոսը), հաղորդել Է ՏԱՍՍը:
Կարծիքներ