Առնվազն մեկ մարդ է զոհվել Մերիլենդում հրաձգության ժամանակ
Առնվազն մեկ մարդ է զոհվել հինգշաբթի երեկոյան Մերիլենդ նահանգի Քեմբրիջ քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով։ ՏԱՍՍ--ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է WMDT հեռուստաալիքը` հղում կատարելով տեղի ոստիկանության բաժնին :
Կրակոցների մասին հաղորդումները ոստիկանությունում ստացվել են մոտավորապես ժամը 20։00-ին։ Ոստիկանությունը քաղաքացիներին հորդորել է խուսափել դեպքի վայրից։ Միջադեպը հետաքննվում է։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Կարծիքներ