Թրյուդոն Հյուսիսային Ամերիկայի առաջնորդների գագաթնաժողովն անվանել է «չափազանց արդյունավետ»
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն «չափազանց արդյունավետ» է համարում Հյուսիսային Ամերիկայի առաջնորդների գագաթնաժողովը, որն ավարտվել է հինգշաբթի օրը Վաշինգտոնում։ Այդ մասին գրում է ՏԱՍՍ-ը։
«Ուղևորությունը Վաշինգտոն չափազանց արդյունավետ էր»,- լրագրողներին ասել է Կանադայի կառավարության ղեկավարը ԱՄՆ և Մեքսիկայի նախագահներ Ջո Բայդենի և Անդրես Մանուել Լոպես Օբրադորի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում։ Նրա խոսքով՝ առաջնորդները պայմանավորվել են շարունակել գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ նոր կորոնավիրուսի համաճարակի հաղթահարման համար, այդ թվում՝ կարիքավոր երկրներին պատվաստանյութերի մատակարարման միջոցով։
Նաև հյուսիսամերիկյան պետությունների ղեկավարները քննարկել են տնտեսական հարցեր, այդ թվում՝ եռակողմ առևտրային համաձայնագիրը (USMCA):
Հինգշաբթի Վաշինգտոնում կայացել է Հյուսիսային Ամերիկայի երկրների ղեկավարների գագաթնաժողովը։ Սա Հյուսիսային Ամերիկայի նահանգների ղեկավարների առաջին գագաթնաժողովն է 2016 թվականից ի վեր։
Կարծիքներ