ԱՄՆ իշխանությունները մտադիր են միաժամանակ ձգտել վերականգնել Իրանի հետ միջուկային գործարքը և քննադատել այն, ինչ կատարվում է այդ երկրում
ԱՄՆ իշխանությունները մտադիր են միաժամանակ ձգտել վերականգնել Իրանի հետ միջուկային գործարքը և քննադատել այն, ինչ կատարվում է այդ երկրում։ Այս մասին կիրակի օրը CBS հեռուստաալիքի եթերում ասել է Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը:
«Այն, որ մենք բանակցություններ ենք վարում Իրանի հետ նրա միջուկային ծրագրի շուրջ, ոչ մի կերպ չի ազդում մեր պատրաստակամության և հաստատակամության վրա՝ հայտարարությունների առումով, թե ինչ է կատարվում Իրանում փողոցներում»,- ասել է նա։ «Մենք քայլեր ենք ձեռնարկել, որպեսզի դյուրացնենք իրանցիների մուտքը ինտերնետ՝ թույլ տալով նրանց խոսել միմյանց և աշխարհի հետ: Մեր տեսանկյունից մենք անում ենք ամեն ինչ՝ աջակցելու խիզախ մարդկանց, խիզախ կանանց Իրանում»,- հավելել է Սալիվանը։
Կարծիքներ