Լոնդոնում Իրանի դեսպանատան մոտ տեղի ունեցած անկարգությունների ժամանակ մի քանի ոստիկան է տուժել
Կիրակի օրը Լոնդոնում Իրանի դեսպանատան մոտ տեղի ունեցած անկարգությունների ժամանակ մի քանի ոստիկան վիրավորվել է։ Այս մասին ասվում է Սքոթլանդ Յարդի տարածած հաղորդագրության մեջ։
Ինչպես նշել են Սքոթլենդ Յարդում, Իսլամական Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության մոտ հերթապահություն են իրականացնելու մեծ թվով ոստիկաններ, որոնք «կհետեւեն իրավիճակին»։
Բուն Իրանում անկարգությունները չեն դադարում սեպտեմբերի 17-ից։ Ինչպես հաղորդում է Դուբայից հեռարձակվող «Ալ-Հադաս» հեռուստաալիքը, Իրանի շուրջ 30 քաղաքներ ծածկված են անկարգություններով։ Սեպտեմբերի 22-ին Թեհրանում, Թավրիզում և Սպահանում բախումներ տեղի ունեցան ոստիկանության և ցուցարարների միջև, և իշխանությունները ձերբակալեցին բողոքի երթերի մասնակիցներին: Հեռուստաալիքի տվյալներով՝ մինչև ուրբաթ օրը զոհված ցուցարարների թիվը հասել է 36-ի, ըստ պաշտոնական տվյալների՝ 26-ի։
Կարծիքներ