Ահազանգ. հիվանդանոց տարված շրջիկ քվեարկության համար նախատեսված փաթեթից բացակայել են 1-8 համարի քվեաթերթիկները

Ահազանգ. հիվանդանոց տարված շրջիկ քվեարկության համար նախատեսված փաթեթից բացակայել են 1-8 համարի քվեաթերթիկները

«4/03 Ընտրատեղամասում ՀԱԿ վստահված անձը ահազանգում է, որ հիվանդանոց տարված շրջիկ քվեարկության համար նախատեսված քվեաթերթիկների փաթեթից բացակայել են 1-8 համարի քվեաթերթիկները ու ըստ էության մոտ 20-25 մարդ զրկվել է 1-8 համարների օգտին քվեարկելու հնարավորությունից». ֆեյսբուքյան էջում կատարված գրառմամբ այս մասին տեղեկացնում է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու Կարեն Թովմասյանը։

Ըստ նրա, դեպքի առթիվ կազմվել է համապատասխան արձանագրություն։

Հիշեցնենք 1-8 քվեաթերթիկներում ընդգրկված քաղաքական ուժերին.

1. «Արդար Հայաստան» կուսակցություն
2. «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցություն
3. «Քաղացիական պայմանագիր» կուսակցություն
4. «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն
5. «Ազատություն» կուսակցություն
6. «Պատիվ ունեմ» դաշինք
7. «Միասնական Հայրենիք» կուսակցություն
8. «Համահայկական ազգային պետականություն» կուսակցություն

Հետևեք մեզ նաև Տելեգրամում