Խուլիգանության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է Վարդենիսում
Փետրվարի 19-ին ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Վարդենիս քաղաքի Ստեփանյան փողոցից ոստիկանություն բերման են ենթարկել Սամվել Հ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 3-րդ մասի մեղադրանքով: Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարծիքներ